15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Իշխանությունները բացարձակապես պատրաստ չեն կորոնավիրուսի դեմ պայքարին. Հրապարակ

Իշխանությունները բացարձակապես պատրաստ չեն կորոնավիրուսի դեմ պայքարին. հարցը դիմակների, գրիպի պատվաստանյութի դեֆիցիտը կամ Իրանից եկածներին կարանտինի մեջ պահելը չէ, անգամ օպերատիվ շտաբ չեն ստեղծել։ Իսկ սա միայն առողջապահական խնդիր չէ՝ տնտեսականից մինչեւ պաշտպանական, առաջին հերթին բանակին վերաբերող հարց է։

Հասկացանք` զինվորների ներսուդուրս, հարազատների այցելություն արգելել են, բայց կորոնավիրուսն օդակաթիլային վիրուս է. ի՞նչ է արվում սպայական կազմին, սպասարկող անձնակազմին պաշտպանելու համար։ Աստված մի արասցե, վիրուսը բանակ մտնի։ Բոլոր նորմալ երկրներում գործում է խիստ մշակված պլան` օպերատիվ շտաբներում»,- ասաց ԱՆ աշխատակիցը:

Ձեւավորվե՞լ է օպերատիվ շտաբ՝ հարցրինք Արսեն Թորոսյանին։ «Օպերատիվ շտաբ ասելով՝ ի՞նչ եք պատկերացնում` շենք կամ սենյա՞կ։ Շտաբը գործող մարդկանց խումբ է, որ ամեն օր հավաքվում են մեր նախարարությունում եւ որոշում` ինչ պետք է արվի այդ շրջանակներում:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ