30 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Այս իշխանությունն ամենավտանգավոր վիրուսն է․ Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կորոնավիրուսը հեչ։ Մի պահ պատկերացրեք, որ այս իշխանության օրոք պատերազմ սկսվի։ Ամենամղձավանջայինը կլինեն ոչ թե հակառակորդի հարձակումները, այլ այս անգրագետների ու բնածին անմեղսունակների որոշումները։

Պատկերացնո՞ւմ եք, թե ովքեր են մեզ ղեկավարում և ինչ են նրանք անելու արտակարգ իրավիճակում։

Կառավարության ղեկավարը, ամենայն հավանականությամբ, թշնամու տանկերի ու արկերի դեմ կպայքարի թուղթ ու գիր անելով։

Եթե վիրուսի դեմ «թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ»–ն էր, ապա կռվի ժամանակ ինչո՞ւ չպետք է դիմեն թուղթ ու գիր անելուն։

Այս իշխանությունն ամենավտանգավոր վիրուսն է, որը հայտնվել է մեր պետական օրգանիզում»։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ