05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի հերոսի կամ պատվավոր քաղաքացու կոչում կշնորհվի հենց էս դեպքերի համար

Այսօր Սերժ Սարգսյանի դատավարությունն է, որն անցկացնելու օրը շատ խորհրդանշական և խիստ հիացմունքի արժանի է հենց «կիրթ» Ալիևի համար: 1992 թվականի փետրվարի 26-ին, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմի 95 տոկոսը փախել էին պատերազմից կամ պարզապես դեռ չէին ծնվել, հայկական ուժերն ազատագրեցին Խոջալուն, որը կենսական նշանակություն ուներ պատերազմի ելքի վրա:

Հայր Ալիևը կյանքում չէր էլ կարող մտածել, որ դրանից 28 տարի անց Հայաստանում ինչ-որ ղեկավարի մտքով կանցներ Խոջալուի ազատագրման հիմնական պատասխանատուներից երկուսին` մեկին բանտարկել, մյուսին՝ ծիծաղելի գործով դատական նիստ նշանակել: Նման բան պատմության մեջ հայտնի չէ, բայց Նիկոլը դա էլ արեց: Եվ այսօր` Խոջալուի ազատագրման նախօրյակին, տեղի է ունենալու Սերժ Սարգսյանի դատավարությունը:

Իսկ դուք ասում եք, թե ինչո՞ւ Մյունխենում Փաշինյանը չխոսեց Սումգայիթի, Բաքվի ջարդերից ու Ապրիլյանի ժամանակ Թալիշ գյուղում տեղի ունեցած ադրբեջանական բարբարոսություններից: Իսկ ինչո՞ւ պետք ա Նիկոլը դրանից խոսեր, երբ դրա փոխարեն իր «կիրթ» բարեկամին նման նվերներ կարող է մատուցել:

Հ.Գ. Էս ամենը պատմական իրադարձություններ են, և կգա ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի հերոսի կամ պատվավոր քաղաքացու կոչում կշնորհվի հենց էս դեպքերի համար: Իսկ թե ինչ կլինի այդ նույն ժամանակ Հայաստանում, խիստ հուզիչ է…

Նարեկ Սամսոնյան

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ