24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ժողովրդի վստահությունը իրավունք չի տալիս «քացու տակ գցել» դատական համակարգը. Սերժ Սարգսյանի գործով դատավարությունը մեկնարկեց բազմամարդ ակցիայով /Ուղիղ/

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ անց կմեկնարկի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը։

Հիշեցնենք, գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։

Դատական գործը քննելու է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը։

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում։

3-րդ նախագահի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Դատարանի դիմաց ակցիա են անում ՀՀ երրորդ նախագահի աջակիցները: 

ՀՀԿ երիտթեւի նախագահ Հայկ Մամիջանյանը պատասխանելով լրագրողի հարցին, արդյո՞ք ՀՀԿ-ն է կազմակերպել ակցիան, պատասխանել է, թե կազմակերպման որեւէ խնդիր չկար, եւ իրենք՝ հանրապետական եւ ոչ հանրապետական մարդիկ սոցցանցերում հայտարարություններ են արել՝ նախագահին աջակցելու առնչությամբ, եւ դատարանի դիմաց հավաքվել են մարդիկ, որոնք իրենց վրդովմունքն են հայտնում ընդդեմ շինծու գործի կարուձեւի՝ կլոունադայի: 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ