28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչո՞ւ է «Այո»-ի շտաբի ղեկավար ընտրվել Սուրեն Պապիկյանը. Ներկայացնում է Լիլիթ Մակունցը

Մեր քաղաքական թիմի նպատակն է իրականացնել այնպիսի քարոզարշավ, որով կկարողանանք համոզել քաղաքացիներին, որ ճիշտ է ընտրատեղամաս գնալը եւ ակտիվ դիրքորոշում հայտնելը: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով ապրիլի 5-ին Հայաստանում կայանալիք սահմանադրական հանրաքվեի անցկացմանը:

«Մեր քարոզարշավը լինելու է ակտիվ, հուսանք, որ դա կանդրադառնա քաղաքացիների ակտիվ մասնակցության վրա»,-ասա նա հավելելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվ ներգրավված լինելու է քարոզրաշավում:

Դիտարկմանը, որ «Այո»-ի շտաբի ղեկավար է նշանակվել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որպեսզի վերահսկողությանտակ կարողանա պահել համայնքնե՞րը, Մակունցն ասաց. «Նախորդ ընտրություններում շտաբը ղեկավարել է Սուրեն Պապիկյանը, եւ մենք հաջողություն ենք գրանցել. տրամաբանական է, որ այս անգամ էլ վստահենք Սուրեն Պապիկյանին»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ