24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ղարաբաղի հարցը մեր ժողովուրդը արդեն լուծել է եւ բանակցությունները այսօր ունեն մեկ նպատակ․ օրինականացնել այն, ինչ այսօր մենք ունենք այդ հողի վրա. Ռոբերտ Քոչարյան

2rd.am կայքի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ մեկտեղված են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթներից հատվածներ, որոնք ներկայացնում են նրա դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում։

«․․․Ղարաբաղի հարցը մեր ժողովուրդը արդեն լուծել է եւ բանակցությունները այսօր ունեն մեկ նպատակ․ օրինականացնել այն, ինչ այսօր մենք ունենք այդ հողի վրա»,- ելույթներից մեկում նշում է նախագահը։

«․․․Այո, աշխարհը ճանաչում է Ադրբեջանի տարաժքային ամբողջականությունը, մենք նույնպես ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ առնչություն չունի, որովհետեւ դուք այն երբեք չեք ունեցել՝ անկախ Ադրբեջանի Հանրապետությունը, եւ անկախություն դուք ձեռք եք բերել ղարաբաղցիների հետ միասին։ Ես մասնակցել եմ ռազմական գործողություններին եւ հպարտ եմ այն արդյունքով, ինչ մենք այօսր ունենք»,- ասում է նա ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակի հարցին ի պատասխան։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ