18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սուրեն Պապիկյանը չի հերքում, որ դատված է եղել. նա դիմում է ԱԱԾ ու ոստիկանություն (տեսանյութ)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը դիմում է ԱԱԾ ու ոստիկանություն՝ երեկ «Հրապարակ»-ում իր վերաբերյալ հրապարակված հոդվածի առնչությամբ։

«Հրապարակը»-ը գրել էր, թե «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը. զինծառայության ժամանակ նա իր հրամանատարին դանակով խփել է, և քրեական գործ է հարուցվել այդ առիթով»։

«Վայ-լրատվականները հանձնարարություններ են ստացել ամեն կերպ մրոտել իմ բարի համբավը ու այն աշխատանքը, որ իմ կողմից արվել է, փորձում են նսեմացենլ», – Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց Պապիկյանը։

Նա ասաց, թե իրեն որևէ կերպ խանգարել հնարավոր չէ։ Նախարարը նշեց, թե ՀՀ օրենսդրությամբ՝ որևէ դատվածություն, եթե մարված է, տվյալ անձը դատված չի համարվում։

«Ես ծառայել եմ ոչ հայկական բանակում, ծառայության ընացքում լինում են նաև որոշ խնդիրներ: Այն ամենը, ինչ ներկայացվել է, կա որոշակի ճշմարտություն, կա նաև որոշակի թյուր մատուցման ձև։ Խոսքը վերաբերում է 2004-ից 2006 թվականներին իմ ծառայության ընթացքին, չեմ նշի զորամաս, ինչ տեղում եմ ծառայել, իմ ծառայության ընթացքում աչքի եմ ընկել որպես լավ զինվոր, եղել եմ սահմանապահների լավ զինվոր, սակայն եղել է մի դեպք, երբ իմ ազգային արժանապատվությանը վնասող հարված է հասցվել, ու ես հայտնվել եմ մի միջադեպում: Գրում են ինչ-որ կտրող-ծակող սուր գործիքների մասին, դա իրականությանը չի համապատասխանում, ես որևէ նման արարք չեմ արել: Իմ մասնակացությունը ոչ կանոնադրային հարաբերությունների մասնակցություն է ու նաև ես որևէ մեղք չեմ ընդունել, համաներմամբ ազատ եմ արձակվել ու դրանով համարվել է մարված իմ դատվածությունը, դա մոտավորապես եղել է 13-14 տարի առաջ», – ասաց նա։

Սուրեն Պապիկյանն ասաց, որ կյանքի այդ էտապը համարում է փակված:

Նախարարը նշեց նաև, թե շարունակելու է ծառայել Հայաստանին, Արցախին ու հայ ժողովրդին։

«Ովքեր փորձում են ինձ ներկայացնել դևի, չարի կերպարում, նրանց չի հաջողվելու, որովհետև ես իմ երկրի ծառան եմ, ես որևէ մեկի նկատմամբ ուժ չեմ գործադրել, զենքի կիրառություն իմ կողմից տեղի չի ունեցել, ինչ տեղի է ունեցել, ինձ համար ցանկալի բան չէ, եթե դա տեղի ունենար այսօրվա գիտակցությամբ, այլ կլիներ», – ասաց Սուրեն Պապիկյանը՝ նշելով, թե ափսոսում է, որ կյանքում այդպիսի հատված է ունեցել։

«Սա գաղտնի չի եղել, ես ոչինչ չեմ թաքցրել, իմ հայրենի Ստեփանավանում իմացել են, հիմա էլ իմ շատ ընկերներ դրա մասին գիտեն, բայց դա ես չեմ համարում վտանգավոր ինչ-որ բան, ես ափսոսում եմ», – ասաց նախարարը։

Սուրեն Պապիկյանն ընդգծեց՝ այս ինֆորմացիան անձնական գաղտնի ինֆորմացիա է ու ոստիկանության հատուկ բաժնում է պահպանվում։

«Այս ինֆորմացայի հասանելիությունը կարող  է հասու լինել միայն իրավապահ համակարգի բարձր պաշտոնյաներին, ես ուզում եմ արձանագրել, որ իրավապահ տվյալ անձը կամ անձիք զբաղված են եղել իրենց գործընկերների նկատմամբ կոմպրոմատների փաթեթներ ձևավորելով ու տվյալ անձինք այսօր խոսում են պատվից», – ասաց նա։

Սուրեն Պապիկյանն ասաց, թե դիմում է ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին ու ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ պարզելու, թե ում ձեռքով ու ինչ կերպ է իր անձնական կյանքի գաղտնի ինֆորմացիան դարձել իր անունը մրոտելու առիթ։

«Ես կարող եմ մոտենալ յուրաքանչյուր բաժին ու դիմումով դիմել իրաապահ մարմիններին», – ասաց Պապիկյանը։

Նա նշեց, որ լրագրողին ոչինչ չունի ասելու։

«Բայց այն, ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում մեկ տեղից կոորդինացված», – ասաց Պապիկյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ