24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱԱԾ-ն ոչ հերքում, ոչ էլ հաստատում է Արման Բաբաջանյանի գործակալ լինելու մասին լուրը․ պատճառը հայտնի է. politik.am

Ամիսներ առաջ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի անունը գտնվեց ամերիկյան մասնավոր «Սթրաթֆորի» հետախուզական ընկերության ինֆորմանտների ցուցակում։ Այդ մասին գրեցին Ankakh.com և Голос Армении, ինչպես նաև մի շարք այլ լրատվամիջոցներ։ Լրատվամիջոցները գրեցին, որ Բաբաջանյանը այլ երկրի գործակալ է։

Բաբաջանյանը խուսափեց պարզաբանում տալուց, պատկան մարմինները ևս անհասկանալի լռություն պահպանեցին։ Փոխարենը պատգամավորը բողոք գրեց դատախազություն և ոստիկանության 6-րդ բաժնի աշխատակիցներին ուղարկեց Ankakh.com-ի խմբագրի տուն։ Ընդգծենք, որ որևէ բացատրություն, թե ինչպես է Արման Բաբաջանյանի անունը հայտնվել «Սթրաթֆորի» գործակալների ցուցակում, այդպես էլ հանրությանը չներկայացվեց։

Օրերս Politik.am-ը հարցում էր ուղարկել Ազգային Անվտանգության ծառայություն՝ պարզելու համար, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվել, որպեսզի ճշտվի տեղեկատվությունը Արման Բաբաջանյանի գործակալ լինելու մասին։ Ինչպես նաև խնդրել էինք պարզաբանել, արդյոք հաստատվե՞լ կամ  հերքվե՞լ են մամուլում հայտնված տեղեկությունները։ Մեր այս հարցումից օրեր անց Արման Բաբաջանյանը կանչվել էր ԱԱԾ և կրկին հանրությունը մանրամասներից անտեղյակ մնաց։

Այսօր ԱԱԾ-ն պատասխանել է մեր հարցմանը, որում ասվում է․«․․․ԱԱ մարմինների կողմից տեղեկությունները ձեռք են բերվում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով նախատեսված համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելով, որոնց արդյունքները հրապարակման ենթակա չեն»։

Փաստորեն ԱԱԾ ոչ հերքում, և ոչ էլ հաստատում  է տեղեկատվությունը։ Այսինքն այս պահին մենք ունենք պետության համար կարևորություն ներկայացնող տեղեկատվությանը հասանելիություն ունեցող պատգամավոր, որին լրատվամիջոցները հենվելով «Վիքիլիկսի» հանրայնացված փաստաթղթերի վրա անվանում են գործակալ, իսկ ԱԱԾ-ն շարունակում է լռություն պահպանել։

85063533_2515794831972209_5777813624051466240_n

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ