11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Ռուսաստանը փոքր-ինչ հիասթափված է Հայաստանի տատանումներից ու կասկածներից”

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը facebook-ի իր էջում գրառել է.

““Ժամանակին”  տված զրույցում “Միջազգային եվրասիական շարժման”  լիդեր, իր ազգայնական հայացքներով հայտնի ռուս քաղաքագետ, հայ-ռուսական “Գրիբոյեդով”  ակումբի անդամ Ալեքսանդր Դուգինը մասնավորապես նշել է. ”Որքան Երևանը մեծ ուշադրություն սկսի դարձնել եվրասիական ուղղությանը, որքան արագ ինտեգրվի ԵՏՄ-ին, այնքան ավելի շատ երաշխիքներ կլինեն Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ամրապնդման համար…Երևանից է շատ բան կախված…Ռուսաստանը փոքր-ինչ հիասթափված է Հայաստանի տատանումներից ու կասկածներից: Հայաստանը որոշակի պայմաններ է դնում Ռուսաստանի առջև, որոնք սկզբունքորեն կարելի էր նաև չդնել”:

Չէ՛, իրոք շատ եվրասիական ու ազգայնական է սույն պարոնը և մի բան էլ փորձում է մեղադրել Հայաստանին: Պատկերացնո՞ւմ եք, Ռուսաստանը փոքր-ինչ հիասթափված է Հայաստանից: Իսկ դու գիտես, պրն. Դուգին, թե հայերը, Հայաստանը ինչքան են հիասթափված ձեզանից, թե որքան կուշտ ենք ձեր երկակի ստանդարտներից, ձեր երկերեսանի քաղաքականությունից, մեր թշնամուն զինելուց, նրան առանձնահատուկ վերաբերմունքի արժանացնելուց: Ինչքան ենք զզված մշտապես մեզ օգտագործելուց, մշտապես նվաստացնելուց և “դարավոր բարեկամ ու դաշնակից” հասկացությունը շահարկելուց ու ոտնահարելուց…Մեկ այլ ռուսաստանցի հեղինակավոր քաղաքագետ, Մոսկվայի “Նովոստի”  լրատվական գործակալության վերլուծաբան Վադիմ Դուբնովն էլ անդրադառնալով նույն խնդրին նշում է. “Հայաստանի անդամակցությունը կարևոր էր նախորդ տարվա սեպտեմբեր ամսին ԵՄ-ի հետ ասոցացման գործընթացը կասեցնելու տեսանկյունից: Երբ այդ խնդիրը լուծվեց, հետագա զարգացումները ընթացան իներցիայով, առանց հետաքրքրության, քանի որ Ռուսաստանի` Հայաստանին ինտեգրելու ցանկությունը մարտավարական բնույթ էր կրում` առանց ռազմավարական զարգացման, ինչին և մենք հիմա ենք ականատես դառնում”:

Փաստորեն, այն, ինչ մասին մենք կռահում և բարձրաձայնում էինք, ճիշտ էր…Ի՞նչ է ստացվում` “Մավրը կատարել է իր գործը, մավրը կարող է հեռանա՞լ, դա՞ է դարավոր դաշնակցի ու բարեկամի վերաբերմունքը…Հետո էլ ռուսները զարմանում են, որ աշխարհում իրենց ոչ մեկը չի սիրում ու վստահում: Հիմա էլ “видите ли” , քամակները մռմռում է, երբ հարավամերիկյան այցի ժամանակ ՀՀ նախագահը արգենտինական մամուլին տված հարցազրույցում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն առնչվող հարցին ի պատասխան հայտարարել է, որ հայ ժողովուրդը մտահոգ է, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: Բա ի՞նչ էիք ուզում…Ուզո՞ւմ էիք՝ ուրախությունից տոնահանդեսներ կազմակերպեինք, հրավառություն տայինք…Ինչպես դուք եք նշում, որ. “Մոսկվան շատ կցանկանար, որպեսզի Ադրբեջանը միանար այդ պրոյեկտին, քանի որ Ադրբեջանն այդ իմաստով շատ ավելի կարևոր է իր համար”, ապա թողեք Ալիևը, ադրբեջանցիները ջերմորեն գրկեն ձեր հետույքը, նրանք դրան սովոր են և շատ են սիրում մարմնի այդ մասը գրկելը…”Широко шагает Азербайджан” …դե  արժեք իրար, կարևորեք իրար. Բարի վայելում…”,-գրել է Մելքոնյանը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ