21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ավտո և մոտո շոու ծրագիր` նորակառույց Իսակովի պողոտա – Լենինգրադյան փողոց ճանապարհահատվածում

«Երևանյան ամառ 2014» ծրագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը և STR ակումբը մայրաքաղաքի Լենինգրադյան փողոց – Իսակովի պողոտա նորաբաց ավտոմայրուղում կազմակերպել են Ավտո մոտո շոու ծրագիր, որի մրցութային մասում ցուցադրության են ներկայացվել  100-ից ավելի տարբեր տեսակների ու ոճերի մեքենաներ ռետրո, տյունինգ, մոտոցիկլետներ, 4×4 of road ջիփեր և սպորտային մեքենաներ անվանակարգերում:

Միջոցառման կազմակերպիչները նշել են, որ Իսակովի պողոտա-Լենինգրադյան փողոց ավտոմայրուղին  կատարյալ պայմաններ է ապահովում նման մրցաշարերի կազմակերպման համար: Հաղթողները պարգևատրվել են Երևանի քաղաքապետարանի և հովանավորների կողմից սահմանված մրցանակներով։ Ավելի ուշ մեկնարկել է «դրագ ռեյսինգի» մրցույթը։ Երևանի քաղաքապետարանի և STR ընկերության նախաձեռնությամբ միջոցառման ընթացքում կազմակերպվել է բարեգործական ակցիա։ «Դրագ ռեյսինգի» մասնակից վարորդները հանգանակություն են  կատարել, որից հավաքված միջոցները  կուղղվեն աուտիզմով հիվանդ երեխաների բուժմանը։ 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ