06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Արագաչափերի դրական կողմը խախտում արձանագրելուց մարդկային գործոնի բացառումն է

Առաջ զայրանում էի, երբ հանդիպում էի ֆեյսբուքյան հերթական ԾԱԿ պրոֆեսորի գրառումներին։ Այդպիսինները զրոյական գիտելիքներով կարող են քվանտային ֆիզիկայից դոկտորական պաշտպանել, հայկական բանակից ճողոպրելով ֆեյսբուքով Ուկրաինայում ռազմական գործողություններ իրականացնել։ Հիմա էլ չեմ զայրանում, ընդհակառակը, զվարճանում եմ, երբ տեսնում եմ, որ ողնուղեղի բորբոքումով տառապող մեկը ֆեյսբուքով տարածում է, որ արագաչափերը Տարոն Մարգարյանի տաքսիներին չեն տուգանում… բայց ինչու՞ այդքան պրիմիտիվ։ Գրեիք, որ արագաչափերը քաղաքապետի մեքենաներին չեստ են տալիս, կամ էլ տեսել են տաքսիստներին՝ արագաչափերին վետերոկում պատիվ տալուց։ 
Արագաչափերի ու տեսանկարահանող սարքերի բարեփոխման ԳԼԽԱՎՈՐ դրական կողմը, մեր պես հասարակություն ունեցող երկրում, խախտում արձանագրելուց մարդկային գործոնի բացառումն է։ Մարդկային գործոնը հասցված է ԶՐՈՅԻ։ Այսինքն՝ ԾԱԿ պրոֆեսորների IQ–ի չափ։

Նարեկ Մալյանի Facebook-յան հանրագրից

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ