21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայտնաբերվել են գյուրզա և սահնօձ

Հուլիսի 12-ին, ժամը 08.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ահարոնյան փողոցի տներից մեկի 1-ին հարկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 12-ին, ժամը 03.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լուկաշինի 2-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որը որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 11-ին, ժամը 18.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք Մարաշի 2-րդ փողոցի տներից մեկի արտաքին պատի ճեղքի մեջ օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ