24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Նիկոլն ու ՍԴ-ն». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլն ու ՍԴ-ն
«այս ամենը շատ շուտով կհանգուցալուծվի»: Նիկոլ

Շրջանառության մեջ դնել երեք նախագիծ, որոնցով առաջարկում է փոփոխություններ ու լրացումներ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ», «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Հանրաքվեի» մասին օրենքներում,իշխանությունը նմանօրինակ նախագծերով շարունակում է շրջանցել Սահմանադրական դատարանը: Մի առանցքային դրվագ. երբ օրվա իշխանությունները նախաձեռնում են սահմանադրական փոփոխություններ իրականացնել և ամեն կերպ շրջանցում են ՍԴ-ն, այս ամենը դասական պետական հեղաշրջում է, ուրիշ ոչինչ: Այս գործընթացն ակնհայտ հակասահմանադրական է և իրավական լուրջ նորմերի հետ ոչ մի աղերս գործնականում չունի: Փաստն այն է, որ սահմանադրական փոփոխությունների նախագծերի սահմանադրականությունը քննարկում է ՍԴ-ն, և այս հարցում ՍԴ-ին արհամարհելով իշխանությունները փաստացի իրավական մարտահրավեր են նետում ողջ իրավական համակարգին, քանի որ դրանից հետո տեղի ունեցող գործընթացները չունեն սահմանադրական կշիռ: Առաջին հայացքից էլ պարզ էր, որ ՍԴ շուրջ տեղի ուեցող անհասկանալի ու անբռնազբոս գործընթացները չէին կարող վրիպել միջազգային կառույցների աչքից և արձագանքները չուշացան: Հատկանշականն այն է, որ այս ակնհայտ «դեղին քարտերից» հետո, որոնք ցույց տրվեցին միջազգային կառույցների կողմից բացահայտ հակաժողովրդավարական ոտնձգությունների վերաբերյալ, իշխանական քարոզիչներն ու սատելիտները անհասկանալի մեկնաբանություններով ու զազրախոսություններով են զբաղված՝փոխարենը վերլուծեն և հասկանան իրավիճակի լրջությունը: Վերոնշյալ իրադարձություններից ու քայլերից հետո միանշանակ պարզ է դառնում, որ օրվա իշխանություններն այս մարտավարությամբ ակնհայտորեն վերացվում են իրավական և ժողովրդավարական պետության համար կարևորագույն հենասյուները՝ իրավունքի գերակայության, իշխանությունների զսպման և հավասարակշռման, օրինականության սկզբունքները:

Հ.Գ. Հիշեցման կարգով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ (իշխանությունը յուրացնելը) ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ (սահմանադրական կարգը տապալելը)
Հ.Գ.Գ. Նշված արարքներից յուրաքանչյուրի համար նախատեսվում է ազատազրկում` տասից տասնհինգ տարի ժամկետով»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ