Տպավորություն է, որ Իմ քայլի պատգամավորը բուֆետում զրուցում է իր քայլիստկա մի քանի անգրագետ երեսփոխան ընկերուհիների հետ. քաղաքագետ
«Ինքնախաբեություն թե՞ տգիտություն:
ՀՀ ԱԺ պատգամավորուհի, ադրբեջանագետուհի, ազերի ծաղրանկարիչ Գյունդուզ Աղաևի երկրպագուհի և վերջապես հերթական քայլիստկա Տաթևիկ Հայրապետյանը հարցազրույց է տվել 168.am-ին՝ անդրադատանալով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին և Ժնևում տեղի ունեցած ԱԳ նախարարների մակարդակով հայ-ադրբեջանական բանակցություններին…Այնպիսի տպավորություն է, որ տիկին ադրբեջանագետուհին նստած է իր քայլիստկա մի քանի անգրագետ երեսփոխան ընկերուհիների հետ ԱԺ բուֆետում և զրուցում է…Չեմ էլ ցանկանում մեկնաբանել այս տիկնոջ պրիմիտիվ մտքերը…
Բայց ամենակարևորն այն է, որ տիկինն իր գործընկերներից շատերի նման էժանագին պոպուլիստ դեմագորգ է…
Պարզվում է, ամբողջ աշխարհը հիանում է մեզանով, իսկ որոշ մարդիկ դա չգհանատելով իր սիրելի առաջնորդի կառավարման մեթոդները համեմատում են 37 թվի հետ.. Հետաքրքիր է, ո՞ր աշխարհն է հիանում մեզնով…Տիկին կոյունլույագետուհին մի հատ կպարզաբանի այդ աշխարհը որտեղ է և ընդհանարպես, ինչպե՞ս է արտահատյտվում այդ հիացմունքը…
Լավ, որքա՞ն կարելի է սեփական չնչինությունը և տգիտությունն այսքան ի ցույց դնել՝ դառնալով ծաղրուծանակի առարկա…
Ամո՛թ է…Բավ է «աշխարհի» անունից հայտարարություններ անեք…Այս ամենն արդեն ծիծաղելի չէ…»: