26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ֆրանսիան կստանձնի իր առաջարկած պարտականությունները. Անրի Ռենո

”Այն բանից հետո, երբ երկու կողմերը` Հայաստանը և Ադրբեջանը, պատրաստակամություն կհայտնեն իրենց հանդիպմանը, բնականաբար Ֆրանսիան իր կողմից արված առաջարկի իրականացմանն անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկի” – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 12-14 Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայսատան կատարած այցի ընթացքում հայտարարեց, որ Ֆրանսիան պատրաստ է ընդունել Ղաարաբաղյան հակամարտության երկու կողմերի`Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, խնդրի խաղաղ բանակցություների արագացման նպատակով: 

Հայտարարությանը արձագանքելու վառ օրինակը, ըստ դեսպանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությունը ստանձնած շվեյցարացի Պուլ Կարտերի Հայսատան կարարած այցն էր, ով արեց նույն կոչը ինչ Ֆրանսիայի նախագահը: ”Ֆրանսիայի այս քայլը ընդունվեց Մինսկի խմբի համանախագահող երկու երկրների կողմից ևս” – ասաց նա:

Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե Ղարաբաղյան խնդիրը կլուծվի խաղաղ ճանապարհով, թե զինված պայքարում` դեսպան Ռենոն հայտնեց իր կարծիքը. ”Ես հավատում եմ, որ կողմերը կգնան խաղաղ կարգավորման ճանապարհով, քանի որ այլ Ճանապարհ չկա”:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ