14 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Որտե՞ղ մնաց այդ հասարակությունը

Լոռու մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանն այսօր ՍԴ և Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը մշակող հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ հարցրեց, թե ինչն է խոչընդոտում Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորմանը: 

Հարությունյանը պատասխանեց, որ նախևառաջ քաղաքացիական հասարակություն ասելով պետք է հասկանան ժողովուրդ: ՛՛Մեթոդաբանական մոտեցումը պետք է փոխվի: Սահմանադրությունը ոչ թե պետության, իշխանության, այլ ժողովրդի ու քաղաքացիական հասարակությա հիմնական օրենքն է՛՛,-նշեց նա: Վերջինս շեշտեց, որ քաղաքացիական հասարակության ստեղծմանը խոչընդոտում է նաև այն, որ ժողովուրդը բացակայում է հանրային հարցերի որոշման ընդունումից: ՛՛Որտե՞ղ մնաց այդ հասարակությունը, այն մնաց որպես ձայն կամ աղաղակ, որը հնչեցվում է անհուսությունից: Մենք պետք է այս հասարակությանը մասնակից դարձնենք գործընթացին՛՛:

Գագիկ Հարությունյանն ընդգծեց՝ անձի սոցիալական վարքագիծը սահմանադրականացված պիտի լինի, սա բարդ է, բայց խնդիրն այն է, որ իշխանության, հասարակության ու Սահմանադրության հիմքում ընկած արժեքային համակարգը տարբեր է :

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ