Պետք է վերանայել քաղաքացիական հասարակության դերակատարումը
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/gagik_harutyuny_1405068792.jpg)
ՍԴ նախագահ, Սահմանադրական բարոփոխումների հայեցակարգը մշակող հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի՝ խոսքով այս թեման այսօր հրատապ է շատ երկրների համար. ՛՛Մենք խոսում ենք քաղաքացիական հասարակության կայացման մասին, բայց իշխանությունն այն աստիճան թափանցիկ չի գործում, որպեսզի հասարակությունը կարողանա ճիշտ պատկերացում կազմել և որոշակի հետադարձ ազդեցություն ունենա՛՛,-այսօր Լոռու մարզպետարանում քննարկման ժամանակ ասաց Հարությունյանը՝ նշելով, որ այս հարցում մամուլը բավական ակտիվ է և փորձում է այդ բացը հաղթահարել. ՛՛Միևնույնն է՝ մակերեսի վրա դա երևում է, խորքային երևույթները մնում են չբացահայտված, երբ ասում ենք՝ ինչո՞ւ այսպես եղավ ու պատասխան չենք գտնում՛՛,-ասաց նա: Գագիկ Հարությունյանը նկատեց, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այս թեման չի դարձրել թեմա ո՛չ սահմանադրական, ո՛չ օրինաստեղծ, ո՛չ իրավակիրառման մակարդակում:
Նա նաև կարծում է, որ Հայաստանում պետք է վերանայել քաղաքացիական հասարակության դերակատարումը, անմիջական ժողովրդաիշխանության հարցում եղած թերությունները հաղթահարել, էակակ բեկում ապահովել տեղական ինքնակառավարման ոլորտում:
Հանձնաժողովի անդամ Արա Ղազինյանն էլ հավելեց, որ ցանկացած կառույցի արդյունավետ գործունեությունը պայմանավորված է լավ օրենսդրական կարգավորմամբ, լավ կիրառությամբ ու պահանջատեր հասարակությամբ: ՛՛Ցանկալի է, որ բոլորը լինեն կատարյալ՛՛,-նշեց նա՝ հավելելով, որ այս երեք օղակներից ամենադժվարը երրորդի՝ քաղաքացիական հասարակությա ձևավորումն է: ՛՛Օրենսդրական կարգավորումներին ավելի հեշտ է հասնել, սակայն թերի կիրառության պայմաններում վատ արդյունք կունենանք՛՛,-շեշտեց Ղազինյանը: