««ժողովրդավարության բաստիոն» հռչակած մեր պետությունն ապտակն ապտակի հետևից է ստանում միջազգային հեղինակավոր կազմակերպություններից». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
« «Ժողովրդավարության բաստիոնի» խայտառակ նվաճումները։
Վերջին 10 օրվա ընթացքում «ժողովրդավարության բաստիոն» հռչակած մեր պետությունն ապտակն ապտակի հետևից է ստանում միջազգային հեղինակավոր կազմակերպություններից՝ ի շնորհիվ Փաշինյանի ռեժիմի հակաժողովրդավարական քաղաքականության։
Եվ այսպես։
■ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը, որի անդամ են աշխարհի 70 երկրներ ներկայացնող խոշոր կուսակցություններ, խիստ քննադատել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող ճնշումները։
■ ԵխԽվ համազեկուցողներն իրենց անհանգստությունն են հայտնում ՍԴ-ի դեմ իրականացվող լարվածության և ճնշումների առիթով։
■ Վենետիկի հանձնաժողովի նախագահը ուղղակի «դեղին» քարտ է ցույց տալիս ՀՀ իշխանություններին ու նշում, որ պետք է բացառել ճնշումները ՍԴ դատավորների վրա։
Եվ այսքանից հետո Փաշինյանի սազանդարները խոսում են ինչ որ ՍԴ ճգնաժամի մասին։
Պարոնայք, ճգնաժամը ձեր մեջ է, ձեր իշխանությունում և իհարկե՝ ձեր ուղեղներում։
Բավական է խաղալ պետության հեղինակության հետ»: