24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սուտն ու ներշնչանքը՝ իշխանության հիմնական գործիքակազմ․ Հրապարակ

Երկու հիմնական գործիքակազմ է կիրառում իշխանությունն այսօր՝ սուտն ու ներշնչանքը։ Կեղծել, ձեւացնել, որ ամեն ինչ հրաշալի է՝ երկիրը ծաղկում է, վագրային թռիչքով զարգանում է, մեր խնդիրները լուծվում են, կյանքն էլ արագընթաց լավանում է։ Եվ ներշնչել հասարակությանը, որ վերջին երկու տարում սկսել եք լավ ապրել, պարզապես դա դեռ չեք գիտակցում։ Իսկ եթե իսկապես լավ չեք ապրում, ապա ուղղակի դրական փոփոխությունները դեռ անձամբ ձեզ չեն հասել, բայց շատ շուտով հասնելու են, ուղղակի պետք է հուսալ եւ սպասել։ Այս երկու մեթոդն անվրեպ աշխատում է՝ անգամ գրագետ ու խելացի մարդիկ պարբերաբար իրենք իրենց հարցնում են՝ գուցե իսկապե՞ս ամեն ինչ լավ է, իմ զգայարաններն են բթացել։ 

Գուցե իրո՞ք մարդիկ իրենց կյանքում դրական կտրուկ փոփոխություններ են արձանագրել, միայն ես՝ ծույլս, դժգոհս, ապերախտս, չեմ նկատում։ Գուցե իսկապե՞ս այս իշխանությունները բարձր ռեյտինգ ունեն՝ ուղղակի ինձ չեն հանդիպում նրանցով հիացածները։ Գուցե նաեւ պրոֆեսիոնալ են, ազնիվ են, աշխատասեր են։ Գուցե իրո՞ք հույժ անհրաժեշտություն կա, որ Հրայր Թովմասյանը հեռանա, եւ դրանից հետո ամեն ինչ լավ կլինի։ Գուցե իսկապե՞ս օրենսդիր մարմինը շատ լավ է աշխատում, եւ այդ անամոթ «սեւերն» են անտեղի փնովում խեղճերին։ Գուցե հարկավոր է անվերապահ աջակցությո՞ւն ցուցաբերել կառավարությանն ու իր ղեկավարին, որ նախկինների հախից վերջնականապես գա, եւ մեր երկրի վրա բացվի «նոր օր»։

Այս տրամաբանական շղթան ձեզ կարող է հասցնել աբսուրդի, օրինակ, կարող եք արձանագրել, որ սկսել եք չհասկանալ պարզ տեքստերը, ասենք՝ ԵԽԽՎ-ի ու Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունները, որ դրանք հօգուտ իշխանությունների են, այլ ոչ թե հակառակը։ Այսպես հեռու չէ նաեւ հոգեբուժարանում հայտնվելու հեռանկարը։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ