24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գլխավոր ֆեյքապետը, ով թելադրում է արդեն ընտանիքներին ուղղվող հայհոյանքն ու ատելությունը Նիկոլ Փաշինյանն է. Բաբկեն Հարությունյան /տեսանյութ/

 «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց իրենց կողմից «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի, ԱԺ, Երևանի քաղաքապետարանի դեմ ներկայացված դատական հայցերի և պետական կառույցներիոչ թափանցիկ գործունեության վերաբերյալ տեղեկատվություն՝ նկատելով, որ այս առումով պետական համակարգում լուրջ հետընթաց է գրանցվել:

Նախկինում, ըստ բանախոսի՝ թեեւ թերություններով էր պատասխան լինում իրենց հարցումներին, «հիմա էս մարդիկ եկել են իշխանության եւ մոռացել, որ հաշվետու են ժողովրդին»: Բաբկեն Հարությունյանի խոսքով՝ սոցիալական ցանցերում, ֆեյսբուքում ատելության քարոզը, հայհոյանքները, որ տեղի է ունենում ամենալկտի ձեւով, որ արդեն ուղղվում են ոչ միայն գործիչներին, այլ նաեւ նրանց ընտանիքներին, ուղղորդվում է «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի կողմից: Հովհաննեսը գործադիր ֆեյքապետն է միայն, իսկ գլխավոր ֆեյքապետը երկրի վարչապետն է՝ Նիկոլ Փաշինյանը, ում կողմից էլ թելադրվում է այս ատելությունն ու հայհոյանքները, թեեւ նա անընդհատ խոսում է սիրուց եւ հանդուրժողականությունից:

Մանրամասները՝ տեսանյութերում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ