24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իշխանությունները մտահոգ են Նիկոլ Փաշինյանի վարկանիշի սրընթաց անկումով. 168 Ժամ

Թերթի տեղեկություններով՝ ՀՀ կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը վերջերս հարցումներ է անցկացրել՝ չափելու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, նրա նկատմամբ բնակչության վստահությունը:

Ըստ նույն աղբյուրների, ամենացածր տոկոսը գրանցվել է Շիրակի մարզում՝ 12 տոկոս և 16 տոկոս վարկանիշ՝ Սյունիքի մարզում: Երևանում, ըստ թերթի տեղեկությունների, 43 տոկոս է կազմել: ՊՈԱԿ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ, վերլուծելով այդ ամբողջ սոցհարցումների պատկերը, եկել են այն եզրահանգման, որ Երևանի բարձր ցուցանիշը՝ 43 տոկոս, իրենց համար քիչ վստահելի է, քանի որ պայմանավորված է այն հանգամանքով, որ երևանցիները ոչ միայն խուսափում են հարցումներին պատասխանելուց, այլև թաքցնում են իրենց իրական տրամադրությունները:

Նույնպիսի ցածր արդյունքներ գրանցվել են նաև մյուս մարզերում, որի պատճառով իշխանությունները մտահոգ են Նիկոլ Փաշինյանի վարկանիշի սրընթաց անկումով: Փորձում են հասկանալ, վերլուծել պատճառները:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ