24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Բանակի սպառազինությունը եղել է ՀՀԿ իշխանության օրոք՝ սկսած Վազգեն Սարգսյանից». Գալուստ Սահակյան

Բանակի ամբողջ սպառազինությունը եղել է Հանրապետական կուսակցության  իշխանության ժամանակ՝ սկսած Վազգեն սպարապետից։ Ամբողջ բանակի ստեղծումը կապված է այդ ժամանակվա մեր հերոսների հետ։ Չեմ կարծում, որ այդպես մտածված երևույթ է, որ բանակի համար ինչ-որ մի բան են արել հիմա, և այն հազվագյուտ իրողություն է։ Բանակի գործունեությունը սկսվել է 1990-ականներից, և մենք դրան միշտ պատրաստ ենք եղել»,- այս մասին «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ իրենց իշխանության ժամանակ չէին կարողանում սպառազինել բանակը։

Գալուստ Սահակյանը չցանկացավ անդրադառնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հրայր Թովմասյանի գրիչի պատմությանը՝ նշելով, որ այսօր Բանակի օրն է։

«Հաջորդ անգամ երբ հանդիպենք, այդ մասին մենք կխոսենք»,- նշեց Գալուստ Սահակյանը։

Զվարթ Խաչատրյան

168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ