25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նիկոլը սկսեց ընդդիմության կազմավորումը․ 168.am

168.am-ը գրում է․ «Հրայր Թովմասյանի տան խուզարկությամբ Նիկոլը ոչ թե տրորեց կարմիր գիծը, այլ ամբողջովին ապականեց այն։ Վերջապես նա արեց իր այդքան տենչացած «աննախադեպը»՝ ինչպես հենց Հրայր Թովմասյանը նշեց, վերջին 200 և ավելի տարիների ընթացքում համաշխարհային պատմության մեջ դեպք չի եղել, որ հետապնդման ենթարկվի բարձրագույն դատական մարմնի ղեկավարը։

«Կարմիր գծերի» այս ոչնչացումը բերում է մի շարք կարևորագույն հետևանքների, և դրանցից կարևորագույնն այն է, որ… պետությունը վերացավ։

Պետության հիմնական ֆունկցիան հենց այդ «կարմիր գծերը» գծելն ու պահպանելն է, այն աղտոտելով ու վերացնելով՝ Նիկոլը վերացնում է պետականության բոլոր ֆունկցիաներն ու չափանիշերը։

Ի դեպ, դրա մեկ այլ ապացույց էր «գառների լռությունը» երեկ խորհրդարանում, որը բազմաթիվ «կարևորագույն» խնդիրներ էր քննարկում, որտեղ ընդդիմությունը հերթական անգամ շռնդալից փորձում էր ապացուցել, որ ինքն ընդդիմություն է, սակայն այդ թոհուբոհում չնկատեցին իրենց մահը։

Միաժամանակ, այնպես չի, որ «կարմիր գիծ» տրորելը կարող է լինել միայն Նիկոլի մենաշնորհը, որ, եթե այն վերանում է, ապա վերանում է նաև իր հանդեպ։ Այլև ցանկացած գործողություն նրա հանդեպ, ցանկացած բացահայտում դառնում է նույնքան բարոյական, նույնքան օրինական և նույնքան քաղաքական, որքան իր գործողություններն են, քանի որ հայտնի է՝  որ կշեռքով դու կշռես, նույնով էլ քեզ են կշռելու։

Մինչև այս քայլը Նիկոլի հետ անհամաձայնները փորձում էին մնալ իրավունքի և բարոյականության շրջանակներում, մինչդեռ այժմ, իր իսկ քայլերով՝ Նիկոլը ազատում է նրանց ձեռքերը, և պատահական չէ, որ Հրայր Թովմասյանը կոչ է անում ԱԱԾ նախկին պետին այլևս չլռել։

Մյուս կարևոր գործոնն այն է, որ ակամա Հրայր Թովմասյանը դառնում է ընդդիմության առաջնորդ։ Նա ցուցաբերեց պետականության նկատմամբ առավելագույն հոգատարություն, ամենաբարձր կամային ու բարոյական հատկանիշներ, և դրանով շատ թավշյա ու սահուն կերպով դարձավ այն ֆոկուսը, որի շուրջ կարող են համախմբվել Հայաստանի քաղաքացիները, ովքեր  դեմ են իրենց երկրի կորստին։ Ի դեպ, իր այս դերի մեջ Հրայր Թովմասյանն արդեն իսկ արեց առաջին քայլը՝ կոչ անելով Արթուր Վանեցյանին այլևս չլռել։

Նիկոլն իր կառավարման ընթացքում անընդհատ ընդդիմություն էր փնտրում, ու վերջապես կկարողանա ծեփել պատերին ու պառկեցնել ասֆալտին, և ահա հերթական անգամ նա ստեղծեց իր ընդդիմության ֆոկուսը (թերևս, կառավարման ընթացքում միակ հաջող քայլն է)։ Եթե անգամ Հրայր Թովմասյանն այլ մոտեցում ունենա, քան պետություն ղեկավարելն է, միևնույն է, նա է դառնում ընդդիմությանը միավորող ու ստեղծող քաղաքական փարոսը։

Եվ մի կարևոր հարց, որ հասարակությանը կրկին հիշեցրեց Հրայր Թովմասյանը․ ինչո՞ւ է Նիկոլը շտապում, ի՞նչ «դեդլայններ» (վերջնաժամկետներ) ունի նա, որոնց իրականացման համար պատրաստ է ցանկացած անօրինականության, անգամ՝ պետականության զոհաբերմանը։

Պարզ է, որ նպատակը Սահմանադրական դատարանով ինչ-որ կարևոր հակաօրինական և հակաազգային օրենք սղացնելն է, ու թեև Հրայր Թովմասյանն այդ դատարանի դատավորներից ընդամենը մեկն է, Նիկոլը կարծում է, որ, երբ նա իր ճնշումների տակ ընկրկեց, ապա մյուս դատավորները ևս տեղի կտան, որպեսզի չընկնեն նման մսաղացի տակ։ Սակայն արդեն թուլանում է հիմնավորումը, որ Հրայր Թովմասյանը խանգարում էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նախատեսած դատական որոշումներին․ Քոչարյանի դատն ընթանում է առավել հնարավոր դանդաղ հունով, նա գտնվում է բանտում, և այստեղ որևէ արագացում Նիկոլին ձեռնտու չէ։

Որպես մի վարկած՝ կարելի է նշել Ղարաբաղի հիմնախնդրով միջազգային ճնշումները և Հայաստանի համար խիստ անցանկալի որոշումը, որը Նիկոլը պարտավոր է ընդունել՝ որպես իշխանության գալու և մնալու գին, մանավանդ, որ օրերս սպասվում է  այս խնդրով հանդիպում, որի օրը վերջնականացված չէ։ Սակայն սա հնարավոր տարբերակներից միայն մեկն է՝ Հայաստանի իրական քաղաքականությունն այժմ ընթանում է խիստ փակ ռեժիմով, և Նիկոլի իրական նպատակները գաղտնի են պահվում («Ցավով ուզում եմ նշել, որ դուք տեսնում եք այս պրոցեսների ընդամենը 10 %-ը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանը)։

Սակայն ժամանակային այս խնդիրը նաև հրամայական է ընդդիմության համար․ եթե Նիկոլն արագացնում է աղետը, ապա ընդդիմությունը ևս պետք է արագացնի իր գործողությունները՝ այն թույլ չտալու համար։

Աղասի Ենոքյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ