ԿԳՆ-ի կողմից լավագույն աշակերտներին տրվող գովասանագրերն ԱՆՎՃԱՐ են
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-յան հանրագրում տեղեկացրել է, որ ՀՀ ԿԳՆ-ի կողմից լավագույն աշակերտներին տրվող գովասանագրերն անվճար են:
”Հարգելի աշակերտներ և ծնողներ,
Ի պատասխան ձեր հարցադրումներին տեղեկացնեմ, որ ՀՀ ԿԳՆ-ի կողմից լավագույն աշակերտներին տրվող գովասանագրերն ԱՆՎՃԱՐ են:
Դրանց տպագրությունն ու ձեռքբերումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեով և դպրոցները ՊԱՐՏԱՎՈՐ են տրամադրել դրանք առանց հավելյալ գումարներ գանձելու:
Այլ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում եմ գրեք ինձ անձնական փոստով՝ նշելով դպրոցի համարը, աշակերտի անուն ազգանունը և դասարանը”: