23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Խեղկատակության հերթական օղակը. Ալեք Ենիգոմշյանը պահանջելու է /վիդեո/

Ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին ընկերները համարում են անարդարության զոհ: Ազատամարտիկները պնդում են, որ Ավետիսյանը կալանավորվել է միայն իր քաղաքական հայացքների պատժառով; Վոլոդյա Ավետիսյանը համարվում է քաղբանտարկյալ և նրա օրեցօր հետաձգվող դատավարությունը զայրացնում է նրան սատարող ազատամարտիկներին և հասարակական-քաղաքական գործիչներին:

Henaran.am-ի թղթակիցը անարդարության և ազատամարտիկի դատի մասին զրուցեց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ Ալեք ենիգոմշյանի հետ:

“Այսօր կայացած դատական նիստը ընդհամենը շարունակվող խեղկատակության հերթական օղակն է, եթե այս ռեժիմի դատական ներկայացուցիչները համարձակվեն դատապարտել Վոլոդյա Ավետիսյանին, դա կախված կլինի իրենց իրավիճակների ընկալումներից և դիմադրության և պայքարի նկատմամբ իրենց զգացողությունից”,-նշեց Ենիգոմշյանը:

Ենիգոմշյանը նշեց նաև, որ ինքը պատրաստ է մինչև վերջ սատարել Ավետիսյանին և հնարավորինս աջակցել հանուն նրա ազատությանը միտված պայքարին:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ