24 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փոքր որդին սպասում է

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավճիռն այսօր չհրապարակվեց՝ դատավոր Լեւոն Ավետիսյանի վատառողջ լինելու պատճառով: Մինչ դատարական նիստը և հետո դատարանի մոտ անհամբեր սպասումով կանգնած էին գնդապետի տղաները:

Իմ զրույցը 10 ամյա Նոյի հետ մի տեսակ շաղախված էր հավատով և հպարտությամբ: 5-րդ դասարանցի տղան փոխանցեց, որ սպասում է հորը: Նա նշեց, որ ինքը պատրաստ է պայքարել  հանուն արդարության:

Նոյը հպարտ է նաև, որ հայրը իրեն կնքել է մեր նախահոր անունով: Դատարանի մոտ սպասում էր նաև Վոլոդյա Ավետիսայանի կինը:

Նկարում՝ Նոյ և Նորայր Ավետիսյանները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ