11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

”Չարի վերջը”` հայկական իրականության մեջ /վիդեո/

”Միգուցե, այդ մարդկանց բողոքը դեռ չի ազդում իշխանությունների որոշումների վրա, բայց որ նրանց բողոքը վաղուց տեղ է հասնում, որ իշխանությունները սկսել են լրջորեն կշռադատել իրենց առաջիկա որոշումները, այդ ընդզվումը շատ բան է տվել”,-այսօր ասուլիսում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը` ի պատասխան հարցի, թե ինչ իմաստ ունի քաղաքացիական հասարակության ընդվզումը, եթե այն չի ազդում իշխանությունների որոշումների վրա: Խառատյանը շեշտեց` ես երեք-չորս տարի առաջվա Հայաստանը չի ճանաչում:

Ասուլիսի մյուս բանախոսը` Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը վստահ է` եթե հասարակությունը փոխվում է, ավելի զարգացած, գիտակցված է դառնում, իշխանությունը դա չի կարող չնկատել ու հաշվի չառնել: Բաբայանը պատմեց` տարիներ առաջ ”Չարի վերջը” հեքիաթը տանել չէր կարողանում, ապա իմաստը, բուն էությունը հասկացավ ու համեմատականներ է տեսնում այսօրվա հետ:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ