03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Այս ընտրություններն ապացուցում են աշխարհին, որ Ղարաբաղի ժողովուրդն ինքն է իր ճակատագրի տերը. Ս Շաքարյանց

“Ղարաբաղի ժողովուրդը թքած ունի` ով կճանաչի իրենց ընտրությունները, ով` ոչ: Այս ընտրություններն ապացուցում են աշխարհին, որ Ղարաբաղի ժողովուրդն ինքն է իր ճակատագրի տերը: Ոչ Հայաստանից, ոչ էլ մեկ այլ վայրից Արցախի նախագահ չի նշանակվում”: Այս մասին այսօր` հուլիսի 18-ին կայացած մամլո ասուլիսին ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Ըստ քաղաքագետի` արդեն սովորություն է դարձել, երբ Արցախի ընտրություններից մի քանի օր հետո սկսվում են արձագանքները` ճանաչել, թե` չճանաչել դրանք: Չնայած  դրան, Արցախն իր նախագահական ընտրություններով ավելի է ամրապնդում իր դիրքերը միջազգային ասպարեզում:

Բանախոսը զարմանք է հայտնում այն կապակցությամբ, որ դեռեւս կան մարդիկ, ովքեր մտածում են, թե 20 տարի անկախության մեջ ապրած մարդկանց կարող են նորից ենթարկել:

Քաղաքագետը նաեւ նկատեց մի կարեւոր փաստ` հիշեցնելով, որ երբ վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Արցախ այցելեցին, ընտրությունների վերաբերյալ որեւէ քննադատական միտք չհնչեց նրանց կողմից, նույնիսկ ավելին, նրանք խրախուսեցին Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացումը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ