25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ կատարվում է մեր երկրում, ուղիղ ճանապարհ է դեպի բռնատիրական ժամանակներ. Էդուարդ Շարմազանով

Եկել եմ աջակցելու պարոն Թավադյանին, խոսքի ազատությանը, խղճի ազատությանը,  ազատ խոսքին: Այս մասին հունվարի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե ինչ ակնկալիք ունի դատական համակարգից, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ակնկալում եմ, որ մի օր և շատ շուտով  կլինեն դատավորներ  և դատական համակարգն ավելի կայուն կկանգնի իր ոտքերի վրա և կգիտակցի, որ  սահմանադրականությունը, դատական համակարգի անկախությունը առաջնային կարևորագույն  հարցեր են մեր պետության համար, որ պետք է ծառայել ոչ թե այս կամ այն անձին, այլ Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ սահմանադրությանը, որպեսզի մենք ունենանք իրավական  և ժողովրդավարական պետություն: Այսօր այն, ինչ կատարվում է մեր երկրում այս երկու տարվա ընթացքում, ոչ միայն մտահոգիչ է,  այլ ուղիղ ճանապարհ  է դեպի հին ժամանակներ, դեպի բռնատիրական ժամանակներ,  դեպի 37 թիվ»:

Դատական համակարգի թերացումների հարցում, Էդուարդ Շարմազանովը մեղադրում է գործադիր իշխանությանը. «Գործադիր իշխանությունը կուլ է տալիս դա: 2017 թվականի  իշխանազավթումից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, նա ուղիղ ռեպրեսիաներ սկսեց  բոլոր իր ընդդիամխոսների  դեմ: Իսկ Թավադյանի դեմ այս գործն ուղղի ճնշում է խոսքի ազատության նկատմամբ»:

yerevan.today

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ