17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մարդկայնորեն հիասթափված եմ Նիկոլ Փաշինյանի այդ տմարդի վերաբերմունքից.Արմեն Աշոտյան

Խիստ հիասթափված եմ նաեւ վարչապետի պահվածքից, քանի որ կարծում եմ` նման առիթները նաեւ հասարակությունը  միավորելու առիթ են եւ Կուտոյանի մահը կարևող էր դառնալ հասարակության միախմբման, պետականության վերարժեւորման առիթ:

«Այն, ինչ-որ մենք տեսանք ցավոք սրտի բավականին տմարդի վերաբերմունք էր եւ անձնական ցավակցության  բացակայությունը բավականին աղաղակող: Կառավարության արձագանքը արդյոք համարժեք է այն իրավիճակին, որը ստեղծվել է:  Օրը չի, որ ես էսօր դրա մասին շատ խոսեմ, բայց որպես ՀՀ քաղաքացի ունեմ շատ մեծ նստվածք, այս վերաբերմունքը տմարդի էր, ուղղակի չի տեղավորվում քաղաքական տրամաբանության մեջ, որովհետեւ այստեղ բացարձակ չկա քաղաքականություն, բայց սա ահազանգ է նաեւ երկրում տիրող ատելության մթնոլորտի, անհանդուրժողականության, խորացող բաժանարար գծերի, անբարոյականության, բարոյականության ճգնաժամի, ես չգիտեմ` էլ ինչ պետք է լինի, որ մեր հասարակությունը, ղեկավարությունը հասկանա, որ սա ճանապարհ չէ, որ հասարակությունը այսպես բզիկ-բզիկ անել, չօգտագործելով հնարավորությունը հասարակությունը միավորելու, ես այստեղից լավ հոտ չեմ առնում: Մարդկայնորեն հիասթափված եմ Նիկոլ Փաշինյանի այդ տմարդի վերաբերմունքից եւ ուզում եմ ասեմ` սա ճիշտ չէ»,-ասաց նա:

Նա նշեց, որ Կուտոյանը բանիմաց եւ շատ հայրենասեր կադր էր:

«Ես չեմ կարող ասել, որ մենք շատ խորը մտերիմ ընկերական հարաբերություններ ենք ունեցել,  բայց մշտապես շփվել եմ Կուտոյանի հետ որպես բանիմաց, շատ երիտասարդ եւ հայրենասեր կադրի հետ եւ կարող եմ ասել բացառիկ անձնավորություն էր, որի խոսքը խոսք էր: Հաճախ էր լինում իշխանական տարբե օղակներում խարդավանքներ, տարբեր տիպի խոսակցություններ, Կուտոյանը շահեկանորեն տարբերվում էր իր վերջին զբաղեցրած պաշտոնում առանց որեւէ հավելյալ շահարկման: Նրա մահը ցնցող էր,  շոկային էր, ես էլի զերծ կմնամ որեւէ շահարկումից, ցավում եմ, որ շահարկումներ կան,  հատկապես իշխանական քարոզիչների դաշտում, ցավոք սրտի այս մահը դարևձել է վհուկների հեթական խրախճանքի առիթ,  մարդիկ դիակը չսառած, հողին րհանձնված, հոգին չլուսավորևված եւ փրկություն չստացա արդեն սկսել են քաղաքական բնույթի կեղտոտ խաղերը, որոնք պատիվ չեն բերում իրենց որպես մարդկային էակների»,- հավելեց նա:

Նա չցանկացավ մեկնաբանել Կուտոյանի մահվան հանգամանքներին եւ առաջ քաշված վարկածներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով:

news.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ