07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Գործարարները հարկային դաշտում նախկինում էլ են եղել /վիդեո/

”Գործարարները հարկային դաշտում նախկինում էլ են եղել, խոսքն այն մասին է, որ հարկային դաշտում մենք բարեփոխումների ծրագիր ունենք, և այդ ծրագրի շրջանակում մենք բարձրացնում ենք հարկային կարգապահությունը բիզնեսի մոտ”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ ի պատասխան հարցի, թե արդեն մեկ ամիս է անցել վարչապետ Հովիկ Աբրահամյանի տված ժամկետից, որ գործարարները դուրս գան ստվերից, արդյոք արդեն կրճատվել է ստվերը:  

՛՛Մենք հասել ենք մի այնպիսի մակարդակի, որից հետոն ենթադրում է, որ պետք է փաստաթղթաշրջանությունը դիտարկել որպես կարևոր փուլ՛՛,-ասաց նախարարը՝ հավելելով, որ Կառավարությունը փոքր ու միջին բիզնեսի համար ստեղծել է բարենպաստ պայմաններ չնայած այն հանգամանքին, որ այդտեղ Կառավարությունը մոտ 12-15 միլիարդ հարկեր է կորցնում:

 ՛՛Խոշորին ասում ենք՝ դու պիտի գաս, հարկային դաշտում աշխատես, քո մոտ բարձրացնես կարգապահությունը՛՛,-նկատեց նա:

Ի դեպ, Գագիկ Խաչատրյանը վարչապետի ու երեք այլ նախարարների հետ մեկնել էր Տավուշի մարզ:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ