18 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

“Համասեռամոլի կանացի մազերը պիտի տանեին, թե՞ յուբկան…”/վիդեո/

Գայանե Նասոյանը Երևան քաղաքի բնակիչ է: Չորս երեխաների միայնակ մայր: Գայանեի ավագ որդին՝ Մարտին Վարդանյանը մոր փոխանցմամբ պարկեշտ տղա է, սակայն հանդիպել է “փորձանքի”: Henaran.am-ը  առիթ ունեցել է անդրադառնալու այս պատմությանը:  6 տարի պատժաչափով դատապարտված Մարտին Վարդանյանը մոր պատմածի համաձայն ընդամենը համասեռամոլի  “զոհն” է:

Նախ՝ Մարտին Վարդանյանը ժամկետային զինծառայության ընթացքում գանգուղեղի վնասվածք ստանալու հետևանքով հայտնվում է հոգեբուժարանում: Հոգեբուժարանից դուրս գրվելուց հետո անցնում է աշխատանքի, որի շնորհիվ կարողանում է ապահովել 26 ամյա քաղցկեղով հիվանդ քրոջ դեղորայքի գումարը:

Նասոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տղան զբաղվում է սպորտով և ամեն առավոտ վազելու համար գնացել է մանկական այգի: Մարտինը ծանոթանում է երկու տղաների հետ, որոնց հետ գրեթե միշտ նույն ժամին էին վազում: Հերթական հանդիպման ժամանակ մոր փոխանցմամբ նրանց է մոտենում կանացի հագուստներով արվամոլը, որը ներկայանում է Մաշա անունով:

Սկսած վիճաբանությունը ավարտվում է նրանով, որ Մարտինը ծեծում է համասեռականին:Արդյունքում դատապարտվում է ավազակային հարձակում կատարելու մեջ:

“Համասեռամոլի վրա ինչ կար, կանացի մազերը պիտի տանեին, թե՞ յուբկան…”,-նշեց Նասոյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ