12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Դուշան Միյիչը կգլխավորի ”Արարատը”

”Արարատի” գլխավոր մարզչի պաշտոնը կստանձնի սերբ մասնագետ Դուշան Միյիչը:

49-ամյա մասնագետը արդեն ժամանել է Երևան և շուտով կանցնի իր պարտականությունների կատարմանը:

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Միյիչը հանդես է եկել հարավսլավական «Վոյվոդինա», ինչպես նաև` իսպանական ”Էսպանյոլ”, ”Պալամոս” և հունական ”Կավալա” թիմերի կազմում: ”Վոյվոդինայի” կազմում պաշտպանի դիրքում հանդես եկող Միյիչը դարձել է Հարավսլավիայի չեմպիոն:

Մարզչական կարիերայի ընթացքում Միյիչը աշխատել է Սերբիայի ”Վոյվոդինայում” և ”Վետերնիկում”, այնուհետև 2007-2008 թթ. գլխավորել է ”Արարատը”: ”Արարատից” հեռանալուց հետո Միյիչը 4 տարի շարունակ գլխավորել է «Վոյվոդինայի» երկրորդ թիմը, այնուհետև մարզել է ”Ռադնիչկի” (Նովա Պազովա) թիմը: Սերբ մասնագետը ավարտել է Նովի Սադի մարզչական համալսարանը և ունի ՈւԵՖԱ-ի A կարգի մարզչական արտոնագիր: Ներկայումս Միյիչը մասնակցում է ՈւեՖԱ-ի Pro կարգի արտոնագրի ստացման դասընթացներին:

Սպասվում է, որ շուտով ”Արարատի” մարզչական շտաբը կհամալրի արտասահմանցի ֆիզպատրաստության մարզիչ:

Ավելացնենք, որ ”Արարատը” շարունակում է մարզվել Ձորաղբյուրի մարզաբազայում: Հուլիսի 3-ին թիմին միացավ սերբ հարձակվող Ալեքսանդր Ռակիչը: ”Արարատի” կազմում փորձաշրջան են անցնում ինչպես տեղացի, այնպես էլ`արտասահմանցի ֆուտբոլիստներ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ