25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Մեդիա պաշտպանը» կոչ է անում զերծ մնալ լրատվական դաշտում երկակի ստանդարտներից. որոշ լրատվականներ համարվել են բարեգործական կազմակերպություններ

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացավ, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի 2019 թվականի մարտի 1 -ի N 86-Ա որոշմամբ, մի շարք լրատվականներ և մամուլի ակումբներ համարվել են բարեգործական կազմակերպություններ և ազատվել են հարկերից։

Ըստ այդ որոշման՝ բարեգործական կազմակերպություններ են համարվել՝

– «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպությունը
– «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը
– «Ֆակտոր տեղեկատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը
– «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությունը, որի ծրագրերից մեկն է FIP.am Փաստերի ստուգման հարթակը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում նման որոշումն ու դրսևորումը։ Փաստացի, որոշ զանգվածային լրատվության միջոցների առավելություն է տրվել, և վերջիններս ազատվել են հարկերից։ Դա նշանակում է, որ լրատվականների համար ստեղծվել են անհավասար պայմաններ։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտարարում է, որ N 86-Ա որոշումն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում և իրենից ներկայացնում է այս կամ այն լրատվամիջոցը կառավարելու փորձ։ Կոչ ենք անում զերծ մնալ լրատվական դաշտում երկակի ստանդարտների կիրառումից և առավելություններ չտալ որևէ լրատվականի։

Հիշեցնում ենք, որ Կառավարության պարտավորությունն է ստեղծել հավասար պայմաններ բոլոր լրատվամիջոցների համար, այլ ոչ թե ոչ մրցակցային ու ոչ օրինական պայմանների միջոցով ստեղծել առավել բարենպաստ պայմաններ այս կամ այն լրատվականի համար, քանի որ խոսքի ազատության ապահովումը կառավարության սահմանադրական պարտավորությունն է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ