20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հարցաքննված երկրի գործող ղեկավարը Ռոբերտ Քոչարյանն է. նախկին պատգամավորը հիասթափեցրել է Փաշինյանին

ԱԺ նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հարցաքննությանը։

«Ստիպված եմ հիասթափեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հարցաքննված երկրի գործող ղեկավարը ոչ թե ինքն է, այլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

2000 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննիչի կողմից հարցաքննվել է և ցուցմունք է տվել Հոկտեմբերի 27-ի գործով:

 Ցավում եմ, որ Հայաստանի պատմության մեջ որևէ ձևով առաջինը լինելու Նիկոլ Փաշինյանի ջանքերը նման զավեշտալի դրսևորումներ են ստացել», – Facebook-ում գրել է Արման Սաղաթելյանը։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Քննչական կոմիտեում հարցաքննվել է։

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է և քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին։

Հ.Գ. Քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են», – Facebook-ում գրել էր Նիկոլ Փաշինյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ