21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչի՞ց է սարսափում Նիկոլ Փաշինյանը. Հրապարակ

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ իշխանությունների կտրուկ սրացումը հիմնավորում ունի: Վերջին շրջանում քաղաքական ուժերից շատերը, թերթի տեղեկություններով, Վանեցյանին ուղղակի եւ անուղղակի մեսիջներ են ուղարկում՝ վերջինիս առաջարկելով մտնել քաղաքական դաշտ՝ խոստանալով  նրան ամեն ինչով աջակցել, որ քաղաքական բեւեռ ձեւավորվի երկրում, եւ ընդդիմության դատարկ դաշտը լցվի:

Նրանք բոլորը, ռեալ գնահատելով իրենց շանսերը, հասկանում են, որ ընդդիմադիր դաշտը միավորելու ունակ ամենալուրջ թեկնածուն ԱԱԾ նախկին տնօրենն է։ Միակ դիմադրողը, թերթի տեղեկություններով, այս պահի դրությամբ Գագիկ Ծառուկյանն է, ով խուսափում է իշխանությունների հետ հարաբերությունները փչացնելուց եւ սպասում է՝ եթե իր թիմի ու ընտանիքի դեմ կոնկրետ քայլեր արվեն, ինքն էլ կմիանա այս ճամբարին:

Այս քննարկումների մասին հստակ տեղեկությունների տիրապետող իշխանություններին այս կոնսոլիդացիայի հեռանկարը սարսափեցրել է, եւ չի բացառվում, որ առաջիկայում քրեական հետապնդման թիրախ դառնա նաեւ Վանեցյանը: Կյանքը ցույց է տալիս, որ այս իշխանությունն իր հակառակորդների դեմ պայքարի 2 ձեւ գիտի՝ քրեական գործեր եւ ֆեյքային հարձակումներ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ