Մանվել Գրիգորյանի վիճակը ծանր է. տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
Մանվել Գրիգորյանի վիճակը ծանր է. վերջինիս տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
«Վիճակը ծանր է, բազմիցս էր պաշտպանական խումբը բարձրաձայնել, որ Հայաստանի պայմաններում հնարավոր չէ անձի բուժումն ինտենսիվ իրականացնել, սակայն անտեսվում էր։ Ավելին, բազմիցս դիմել ենք խափանման միջոց կալանքը փոխելու, քանի որ արգելք էր հանդիսանում առողջության հետ կապված, նորից անհիմն մերժել են», – ասաց Լևոն Բաղդասարյանը։
Նա նշեց, որ պաշտպանական կողմը երկու օրից հայտարարությամբ է հանդես գալու։
Փաստաբանն ասաց, թե Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում։
«Փորձում են մարդուն հետ բերել, որ չմահանա», – ասաց փաստաբանը։
Մանվել Գրիգորյանը, հիշեցնենք, մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: