20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ի՞նչը շտկեց է, երկիրը տարավ…/վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իշխանությանը մեղադրում են երկրի համար կարևոր ռազմական նշանակություն ունեցող կառույցները վաճառելու մեջ, սակայն այդ ամենը սկսվել է դեռևս 1990-ականներին: ՛՛Ատոմակայանը վաճառեցին, վաճառեցին նրանք, ովքեր այսօր խոսում են այդ մասին՛՛,-նշեց նա: Իսկ ասուլիսի մյուս բանախոսը՝ ՛՛Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՛՛ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը թվարկեց, թե որ կառուցյներն են վաճառվել 1997 թվականից հետո: ՛՛Ցանց, ջուր, կոնյակի գործարան, հեռախոս՛՛:

Գիմիշյանը նշեց, որ եթե նույնիսկ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը սխալներ է արել, ապա ՀՀԿ-ը հետո եկել է ու պետք է դրանք ուղղեր: ՛՛20 տարի անցել ա, շտկեիք՛՛: Դիտարկմանը, որ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշակիորեն շտկեց, նա արձագանքեց. ՛՛Ի՞նչը շտկեց է, իրանց հետ միասին էս երկիրը տարավ…՛՛-նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ