Թեժ գծերը “թեժ” են
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ամենօրյա հետեւողական աշխատանք է տարվում Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներով բարձրացվող հարցերին օպերատիվ լուծումներ տալու ուղղությամբ:
Աշխատանքային օրերին առավոտյան ժամը 9-ից մինչեւ երեկոյան ժամը 18:00-ն քաղաքացիների կողմից ստացվում են ամենատարբեր ոլորտներին առնչվող բազմաթիվ հեռախոսազանգեր:
2014 թվականի առաջին կիսամյակում Երեւանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներով ստացվել է 12 հազար 236 հեռախոսազանգ: Քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում բարձրացված 2810 հարց փաստաթղթային ընթացք է ստացել եւ փոխանցվել համապատասխան ստորաբաժանում, որից հետո՝ սահմանված ժամկետներում կարգավորվել:
Կիսամյակային տվյալներով՝ վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին էլ ստացվել է 1977 հեռախոսազանգ, որից 384-ը՝ միայն վերջին ամսում:
1-08 շուրջօրյա թեժ գծի հեռախոսահամարին հունվարի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է քաղաքապետարանի իրավասության շրջանակում գտնվող հարցերով 1118 հեռախոսազանգ: Բարձրացված բոլոր հարցերն անմիջապես ընթացք եւ լուծում են ստացել:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն