21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ուղևորահոսքն ավելացել է

2014թ. առաջին 6 ամիսներին օդային փոխադրումների ոլորտում առկա է  ուղևորների թվի և չվերթերի ավելի քան 25 տոկոս աճ: Սա ՀՀ կառավարության կողմից հայտարարված <բաց երկնքի> քաղաքականության արդյունք է:

 

2014թ. հունիսին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ <Զվարթնոցում> ուղևորահոսքն ավելացել է 43 տոկոսով: Եթե 2013թ հունիսին <Զվարթնոց> միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 145 339 ուղևոր, ապա 2014թ հունիսի ցուցանիշը կազմում է 208 408 ուղևոր:

Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 42 տոկոս: 2014թ. հունիսին կատարվել է 1995 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1405 չվերթի համեմատ:

 

Եթե 2013թ. հունիսին դեպի <Զվարթնոց> կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ  ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:

 

 

 

 

Ուղևորների թիվը 2013թ.  հունիսին

Ուղևորների թիվը 2014թ.  հունիսին

Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ

Ժամանող

78 464    

109 269      

 + 39 %

Մեկնող

66 875    

99 139      

 + 48 %

Ընդամենը

145 339

208 408

 + 43 %

 

Այսօրվանից սկսած` <Զվարթնոցից> շաբաթական չորս անգամ չվերթներ կիրականացնի նաև <Էթիհադ> ավիաուղիները:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ