Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի ֆանատն է. հոգեբան
Հոգեբան Միհրդատ Մադաթյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը վարչապետ Փաշինյանի անձնական վրեժի արդյունքն է:
«Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի ֆանատն է, ամեն կերպ, ամեն ոլորտում փորձում է նմանվել Քոչարյանին, սակայն ռեսուրս չունի, չի կարողանում, դրա համար ուզում է ոչնչացնել նրան:
Քոչարյանի դատական գործը Փաշինյանի անձնական ոխն է նրա հանդեպ, անձնական հարց է լուծում առաջին հերթին: Դատավարության ընթացքում անընդհատ էմոցիոնալ շոուներ են արվում «Մարտի 1»-ի զոհերի հարազատների միջոցով, որոնք կապ չունեն դատի հետ, տեղի է ունենում մեծ ներկայացում նաև համացանցային տիրույթում»,-նշեց հոգեբանը:
Բլոգեր Տիգրան Քոչարյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի ձգձգվող դատավարությունը «անհետաքրքիր շոու է դառնում», հասարակական հետաքրքրությունը գնալով նվազում է, ինչին զուգահեռ՝ ըստ Քոչարյանի՝ կավելանա երկրորդ նախագահի վարկանիշը;