Այլընտրանքը կայուն էլեկտրաէներգիայի խաթարումն է /վիդեո/
Հայաստանի իշխանությունները մազոխիստ չեն, որ էլեկտրաէներեգիան առանց պատճառի թանկացնեն: Այս մասին այսօր` հուլիսի 3-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
“Եթե մենք ուզում ենք ունենալ կայուն էլեկտրաէներգիա, մենք պետք է գնանք այդ քայլին: Հայաստանում իշխանությունները մազոխիստ չեն, որ էլեկտրաէներգիան առանց պատճառի թանկացնեն: Ինչ վերաբերվում է նրան, որ կառավարությունը 105 հազար ընտանիքի հազարական դրամով ավելացրել է նպաստը, ապա ըստ մասնագետների` չորս դրանով թանկացումն ազդում է ութ հարյուրից հազար դրամով եւ այդ չափով էլ 105 հազար ընտանիքի տրվում է այդքան գումարը: Եթե խոսում եք թանկացումներից, խոսեք նաեւ, որ պետական ծառայողների աշխատավարձը բարձրացել է, դիզվառելիքը էժանացել է”,- ասաց նա:
Ըստ Շարմազանովի՝ այլընտրանքը հովհարային անջատումն է, այսինքն եթե չթանակցնեին, ապա Հայաստանում կլինեին հովհարային անջատումներ:
Մանրամասները՝ տեսանյութում: