Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանը կմիանա տարեվերջին /վիդեո/
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման հարցին: Թե ինչն է ձգձգման պատճառը՝ Հ. Աբրահամյանը ասաց, որ ինքը տեղյակ չէ, բայց խնդիրները տեխնիկական են:
“Պայմանավորվածություն եղել է, որ հուլիսի 3-ին պետք է հանդիպեին նախագահները, բայց հանդիպումը չի լինելու, եւ ես համոզված եմ, որ մինչեւ տարվա վերջ խնդիրը լուծում կստանա”,-ասաց նա:
Ըստ Հովիկ Աբրահամյանի, քաղաքական որեւէ ենթատեքստ չկա, եւ հուլիսի 11-ին ունենալու են հանդիպում ՌԴ վարչապետի հետ:
Վարչապետն անդրադարձավ նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը եւ պարզաբանեց, թե ինչ սկզբունքով են ընտրվել փոխհատուցում ստացող քաղաքացիները:
“’Դա ես չեմ որոշել, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարությունում է ուսումնասիրությունը կատարվել: Մենք այսօր այս ծախսը ավելացված, մենք վերցրել ենք, կառավարությունը իր վրա է վերցրել, որ այդ քաղաքացիները լրացուցիչ ծախսեր անեն”, -ասաց Հ. Աբրահամյանը:
Այլ հարցերի պատասխանները տեսանյութում: