26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Աշխատանքից կազատվի նաև վարչապետի աշխատակազմի տեղեկատվության ՊՈԱԿ-ի տնօրենը. Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, թե վարչապետի մամուլի քարտուղարից հետո աշխատանքից հաջորդիվ կազատվի վարչապետի աշխատակազմի «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, քանի որ վերջերս սուր վեճ է տեղի ունեցել նրա ու վարչապետի միջև: Ըստ Սամսոնյանի՝ Փաշինյանը պահանջել է, որ Հովհաննես Մովսիսյանը հեռախոսից ջնջի իրենց զրույցներն ու իր կողմից նրան տրված հանձնարարությունները, ինչը Մովսիսյանը հրաժարվել է անել։ Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Ֆեյքերի ՊՈԱԿ-ի տնօրենի արկածները, կամ ինչպե՞ս\ինչո՞ւ է Փաշինյանի ելույթը հայտնվում 18+ խմբում Երեկ գրել էի, որ Նիկոլի խոսնակին հրաժեշտ ենք տալու, ինչի ականատեսը եղանք էսօր, իսկ ավելի ուշ կասեմ, թե ինչի պատճառով գնաց Վոլոդյան, բայց հիմա ավելի հետաքրքիր բան եմ գրում, որն այսօր ստացա երեկվա նույն աղբյուրից:

Եվ ուրեմն, նույն «չար լեզուների» պնդմամբ հաջորդ աշխատանքից ազատվող պաշտոնյան ՊՈԱԿ-ի Հովիկն ա լինելու, քանի որ վերջերս սուր վեճ է տեղի ունեցել նրա ու Նիկոլի միջև: Փաշինյանը պահանջել ա, որ Հովիկը հեռախոսից ջնջի իրենց զրույցներն ու իր կողմից նրան տրված հանձնարարությունները, ինչը Մովսիսյան Հովոն հրաժարավել ա անել՝ փաստացի սրելով կոնֆլիկը:

Հիմա Հովոն Նիկոլի համար թիվ մեկ ռիսկային պաշտոնյան ա ողջ պետական ապարատում, քանի որ նրա ձեռքում են գտնվում Նիկոլի ֆաս հրահանգները՝ տարբեր մարդկանց, քաղաքական գործիչների դեմ ու ագենտուրային ցանցին տված հանձնարարականները՝ մամուլի միջոցներից մինչև այսպես կոչված քաղաքագետներ:

Հիմա, ըստ օդում կախված լուրերի, Նիկոլը երկընտրանքի առաջ ա ու եթե չկարենա վնասազերծել Հովոյին, ստիպված վարկաբեկելով ա ազատելու աշխատանքից: Պետական ապարատի և լրատվավիջոցների հետ տարվող աշխատաքնից Նիկոլի դժգոհությունները հենց սրա համար են հող նախապատրաստում, դե Մովսիսյան Հովոն էլ, ոնց տեսնում ենք, ձեռքերը ծալած չի նստում ու մարդն, ըստ ամենայնի, կոմպրոմատային «պատերազմի» ա պատրաստվում շեֆի դեմ: Հիմա պատկերացրեք մեր խեղճ Նիկոլի վիճակը. չգիտի մեր մեջ հեղափոխության վտանգ փնտրի, թե յուրայիններին հնձի:

Այ հիմա հասկացեք, թե ի՞նչ գործ ունի Նիկոլի վիդեոն 18+ խմբում:

Հ.Գ. Ասում են Հովհաննես Մովսիսյանը վերջերս քաջ գիտակցելով իր տխուր վերջաբանը շատ լուրջ ինքնապաշտպանական քայլեր ա ձեռնարկել, որոնց մեջ է մտնում նաև վերոգրյալ` կոմպրոմատների պատերազմը, բայց որքան էլ նա փորձի վերջում Փաշինյանով տալ էս համատարած ֆեյքային գրոհները չի կարողանալու խուսափել պատասխանատվությունից: Իսկ, եթե Հովոն էս մի քանի օրվա մեջ ինձ անձամբ ուղարկի իրա ու Նիկոլի պերեպիսկեքը խոստանում եմ վաղը մյուս օրը մեղմել իր նկատմամբ կուտակվող ողջ ատելությունը»,- գրել է Նարեկ Սամսոնյանը և գրառմանը կից տեղադրել լուսանկար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ