25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այս թվերին ծանոթանալուց հետո հայը միայն «ամոթ» կարող է բացականչել․ քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վրաստանի նախագահի աշխատակազմի «խայտառակ» ծախսերը…

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի աշխատակազմը հրապարակել է 2019 թ. նախագահի և նրա աշխատակազմի ներկայացուցիչների 40 օտարերկրյա գործուղումների վրա ծախսված գումարները… Դրանք «ամոթալի խայտառակություն» են, եթե համեմատենք Հայաստանի չկոռումպացված իշխանությունների ծախսերի հետ…

Այսպես, ըստ «Ինտերպրես»-ի, 2019 թ. հունվարից հոկտեմբեր Վրաստանի նախագահը և նրա աշխատակազմը ծախսել են 1 միլիոն 417 հազար 534 լարի, որը կազմում է մոտ 500 հազար ԱՄՆ դոլար… Այո՛, ճիշտ եք կարդում. տիկին Զուրաբիշվիլին և նրա աշխատակազմը 40 օտարերկրյա այցերի և գործուղումների համար ծախսել են այն գումարի կեսը, որքան, ըստ տարբեր տվյալների՝ ծախսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թ. սեպտեմբերին իր ամերիկյան այցի ժամանակ…

Հիշեցնեմ, որ պարոն Փաշինյանի և նրա 35 հոգանոց պատվիրակության համար հատուկ ինքնաթիռ էր վարձակալվել, որը նրանց ԱՄՆ հասցնելու, այնտեղ «պտտացնելու» և հետ բերելու համար հարկատուների վրա նստել էր 350 հազար ԱՄՆ դոլար…

Ըստ լրագրողների, ամենաթանկը եղել են տիկին Զուրաբիշվիլիի այցերն ԱՄՆ և Ֆրանսիա… ԱՄՆ այցի համար միայն տիկին Զուրաբիշվիլիի համար պետբյուջեից ծախսվել է 50 հազար 500 դոլար, իսկ նրա հետ ԱՄՆ մեկնած պատվիրակության մյուս անդամների վրա՝ 46 հազար դոլար…

Ընդհանուրը՝ 96 հազար 500 դոլար… Ֆրանսիա այցի համար ծախսվել է 22 հազար դոլար… Իսկ ամենաէժանը՝ Դանիա այցն է եղել. նախագահի աշխատակազմի վրա այն նստել է մոտ 806 դոլար…

Այս թվերին ծանոթանալուց հետո հայաստանցին միայն մի բան կարող է բացականչել՝ «ամոթ և խայտառակություն»… Ինչպե՞ս կարելի է ամողջ աշխատակազմով 40 գործուղումների վրա ծախսել 500 հազար ԱՄՆ դոլար»… Պարզվում է՝ կարելի է…

Տեսնելով, թե Հայաստանում ինչ են անում Փաշինյանն ու իր թիմակիցները պետական բյուջեի հետ` կարելի է ենթադրել, որ կա՛մ տիկին Զուրաբիշվիլին իրոք պետական մտածելակերպ ունեցող քաղաքական գործիչ է, ով իրոք ծառայում է Վրաստանին, կամ էլ չի հասկանում, թե ինչ բան է իշխանությունը և չի վայելում այն, ինչպես դա անում են Հայաստանի իր «գործընկերները»…

Համոզված եմ՝ տիկին Զուրաբիշվիլին պետական մտածելակերպ ունեցող գործիչ է և նրա ու իր աշխատակազմի գործուղումների վրա ծախսված “խայտառակ” գումարը դրա վառ օրինակն է…»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ