29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Խոշոր գործարարներ են տուգանվել /վիդեո/

Ֆինանսների նախարար Արմեն Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ միջոցներ են կիրառվում ստվերը կրճատելու համար: ”Հազարից ավելի տնտեսվարող սուբյեկտների հետ ունեցել ենք անմիջական հանդիպումներ, ովքեր մտել են ռիսկային ցանկի մեջ”,-նշեց նա:

Վերջինիս խոսքով` որոշ կազմակերպություններ պատրաստակամություն են հայտնել մեծացնել իրենց շրջանառությունը և բարելավել ապրանքների փաստաթղթաշրջանառությունը, իսկ մյուսները, որ չեն ընդունել հարկային մարմինների վերլուծությունները, գտնում են, որ իրենք աշխատում են ”սպիտակ”: 

Արմեն Ալավերդյանը նաև նշեց, որ այսօր տնտեսության մեջ ստվերը գնահատվում է 30-35%, տարբեր ոլորտներում այդ տոկոսները տարբեր են, սակայն ՀԴՄ-ների ներդրման գործընթացի միջոցով երկրում կլինի փատաթղթաշրջանառություն, ինչը հնարավորություն կտա կրճատել ստվերը:

Նա նաև վստահեցրեց, որ ՀԴՄ-ների ներդրման հարցում թե ներկա կառավարության որոշման և թե սեպտեմբերի կառավարության որոշման հետ բացարձակապես հակասություններ չկան:

Ֆինանսների փոխնախարարի պնդմամբ` կան գործարարներ, ովքեր ասում են, որ իրենք ”սև” ցուցակում չեն, սակայն կասկածներ կան, որ նրանք խաբում են, ու նախարարությունը պետք է ստուգի: Սակայն այդ ցուցակները չեն հրապարակվի:

Հարցին, թե որ ցուցակում են ”Ալեքս գրիգ”, ”Մեգասպորտ” ընկերությունները, փոխնախարարը չհիշեց: Նրա խոսքով`  խոշոր գործարարներ արդեն տուգանվել են: Իսկ հարցին, թե կարծում է, որ նոր սերնդի ՀԴՄ-ներով կարելի է ստիպել օլիգարխներին ստվերը կրճատել, նա դրական պատասխան տվեց:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ