24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բաղդադում Թրամփի հրամանով իրանցի գեներալ է սպանվել

ԱՄՆ Պենտագոնը հաստատել է, որ ուրբաթ հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի շրջանում, ինչի հետևանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։ Այս մասին հայտնում է РБК-ն։

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչության ակտ» է անվանել «Ալ Կուդս» ջոկատների հրամանատար, գեներալ Կասեմ Սուլեյմանիի սպանությունը։

Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին ասել է․ «Նրանց, ովքեր սպանել են «Ալ Կուդս» ջոկատների հրամանատար, գեներալ Կասեմ Սուլեյմանիին, սպասվում է «դաժան վրեժ»։ 

Աշխարհի ամենադաժան մարդիկ սպանել են պատվարժան հրամանատարին, որը քաջաբար տարիներ շարունակ պայքարում էր չարիքի ու աշխարհի ավազակների դեմ։ Նրա վախճանը չի դադարեցնի նրա առաքելությունը, բայց հանցագործները, որոնց ձեռքերի վրա է Սուլեյմանիի եւ մյուս նահատակների արյունը, պետք է սպասեն դաժան վրեժի»,- ասվում է Խամենեիի հայտարարությունում։

Մեր անշահախնդիր եւ թանկագին գեներալի մահը վշտալի է, բայց շարունակվող պայքարը եւ վերջնական հաղթանակի ձեռքբերումը մարդասպանների ու հանցագործների կյանքը ավելի վշտալի կդարձնի»։

Խամենեին ցավակցել է իրանցի ժողովրդին եւ գեներալ Սուլեյմանիի ընտանիքին եւ եռօրյա սուգ հայտարարել ողբերգության առիթով։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ