23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վթար Շիրակի փողոցում. կան տուժածներ

Դեկտեմբերի 31-ին, ժամը 00:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում՝ ձիարշավարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 2 ավտոմեքենա, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) բախվել է կայանած «Mercedes E» մակնիշի (վարորդ՝ Հմայակ Ս., ծնված 1986 թ.) ավտոմեքենային և էլեկտրական սյանը, իսկ «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան՝ «Samand» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Արմեն Ա.):

Փրկարարներն Արմեն Ա.-ին և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, սահմանազատել տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Արմեն Ա.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդի գտնվելու վայրը չի հաջողվել պարզել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ