24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վերաքննիչ բողոք՝ վարչապետի դեմ

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի արդեն նախկին ղեկավար Հայկ Այվազյանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Ֆեյսբուքյան էջում նա գրում է․

«Հարգելի պարոն վարչապետ,

Շնորհակալություն․․

Շնորհակալություն 2019 թվականը իմ կյանքում անմոռանալի դարձնելու համար։

Շնորհակալություն, որ ստիպեցիք ինձ գեթ մի պահ կասկածել, որ ընտանիքիս` սերունդներով ձգվող պայքարը, զրկանքներն ու տված զոհերը հանուն հայրենիքի անիմաստ և անարժեք էին, որ հայրենիքիս համար չարժեր պայքարել և կորցնել ամենաթանկը (ամաչում եմ, որ վայրկյան անգամ նման միտք եմ ունեցել)։ Իմացեք՝ շնչելուս չափ պայքարելու եմ հանուն Հայաստանի Հանրապետության։

Այս տարի՝ 1990թ-ից հետո, ես վերապրեցի կյանքիս ամենամեծ ողբերգությունը՝ նորից կորցրեցի ամենաթանկը։ Այդ իսկ պահին ցավակցական հեռագրի փոխարեն ստացա ձեր կողմից մի «մխիթարական նվեր» մեջքիս հարվածի տեսքով (տենց նվեր ես երբեք չեմ ստացել, կեցցե՛ք, նվերներ մատուցելու գործում դուք նույնպես ԱՆՆԱԽԱԴԵՊ ԵՔ):

Ափսոս, որ ստիպեցիք ինձ ամանորյա բարեմաղթանքների փոխարեն մաղթել՝

Խոհեմություն՝ երկիրը ՀԻՆ աղբից մաքրելու համար,

Խիզախություն՝ երկիրը ՆՈՐ աղբից մաքրելու համար,

Քաջ առողջություն՝ պատասխանատվություն կրելու ձեր արածների և չարածների համար։

Սա էլ իմ փոքրիկ պատասխան նվերը ձեզ՝ ընդամենը վերաքննիչ բողոք։

Կհանդիպենք․․.»,- գրել է նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ