13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ինչ Ամանորյա մաղթանք ունի Շարմազանովը Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին

Ամանորը մանկությունից եկած ընտանեկան տոն է, ամեն մարդ էլ պետք է հրաշքների և հեքիաթների հավատա:Analitik.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուրդ Շարմազանովը:

Նա ասաց, որ Ամանորն, ինչպես միշտ, ընտանիքի անդամների հետ նշելու է Հայաստանում:

Ինչ վերաբերվում է նվերներին, պարոն Շարմազանովը նշեց, որ ավելի շատ սիրում է նվեր տալ, քան՝ ստանալ. «Դժվար հարց է, այս տարիքում՝ մանավանդ իմ մասնագիտության տեր մարդը առանձին երջանկություն չունի: Ամենալավ նվերն այն կլինի, որ երկիրն ավելի ճիշտ հունի մեջ մտնի, բռնաճնշումները, ոչ քրիստոնյա պահվածքը վերանան, մարդիկ հասկանան, որ պետք է ներողամիտ լինել, պետք է հասկանալ, որ ուրիշին դժբախտացնելով իրենք չեն երջանկանալու»:

Մեր զրուցակիցը շեշտեց նաև, որ նյութական նվերներ չունի, որոնք դարձել են անփոխարինելի. «Ինձ համար անփոխարինելի են մարդիկ, էմոցիաները, ընկերները, ընտանիքիս անդամները, ունեցած ապրումները, իսկ այն, ինչ նյութական է, ինձ համար չի կարող անփոխարինելի լինի: Ամեն դեպքում, եթե խոսելու լինենք նյութական նվերների մասին, պետք է ասեմ, որ շատ հաճելի է ու նաև կարևոր է, թե ով է այն տալիս:

 Ես ընտանիքի հայրն եմ ու հիմնականում ես եմ նվերներ տալիս: Ինձ համար ավելի կարևոր է Սուրբ Ծնունդը, իսկ Ամանորը ընտանեկան տոն է: Ես ոչ միայն Ամանորին, այլ ամեն օր եմ ցանկություն պահում: Լույսը բացվելուն պես աղոթում եմ, որովհետև Հայր Մերի մեջ ամեն ինչն էլ կա՝ կատարածդ սխալները, մեղավորությունդ, ներողության հայցումը: Ցանկանում եմ, որ լինենք առողջ, խաղաղ, սիրով, ներողամիտ, հասկանանք, որ այս կյանքում շատ ավելի կարևոր բաներ կան, քան՝ մեկը մյուսին վիրավորելը: Իսկ պետության համար կասեմ, որ այսօր մեր երկիրը փորձությունների մեջ է, ցանկանում եմ, որ ավելի ամրացած դուրս գանք այդ ամենից ու ճիշտ ճանապարհով դա անենք»:
 Ինչ վերաբերում է մեր հարցին, թե ի՞նչ է մաղթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պարոն Շարմազանովն ասաց, որ նրա հետ կապված որևէ խնդիր չունի. «Նրան կմաղթեմ ավելի շրջահայաց լինել, լսել նաև մեր քննադատությունները և ասեմ: Մեր քննադատությունները նրա դեմ չեն, այլ ուղղված է այն գործուղություններին, որը չի բխում մեր պետության շահերից: Իսկ իր ընտանիքին մաղթում եմ երջանկություն, սեր, խաղաղություն»:
 
Օֆելի Իսրայելյան
analitik.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ